«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»

Հունվարի 9-ին ծնվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը:

Փարաջանովի ստեղծագործություններին բնորոշ է սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ մտահորիզոնը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը: