Հունվարի 20-ին լրանում է հայ մեծ բանաստեղծուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105 ամյակը:

Կապուտիկյանի և´ պոեզիայում, և´ հրապարակախոսական գործերում Հայաստանը համարվում է հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանը: Կապուտիկյանի սիրո քնարերգությունը արտացոլում է անկեղծությամբ շնչող սիրո բերկրանքն ու տագնապը, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու վիշտը։

Սիլվա Կապուտիկյանը մտահոգված էր հայապահպանության խնդրով ու իր գործերում նաև անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին: Իր երկերում պատկերել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրները։