Հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից՝ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին 85 տարեկան է դառնում: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ ու ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հայտնի ու սիրված մեղեդիները այսօր և մշտապես ՏավուշTV-ի եթերում են: Տավուշ Մեդիայի թիմը միանում է օրվա բարեմաղթանքներին՝ ջերմորեն շնորհավորելով ու ամուր առողջություն մաղթելով մեծանուն հային։