Ռոմանտիկ, զգացմունքային, սիրառատ․.. փետրվարի 9-ին լրանում է Վահան Տերյանի ծննդյան 139 ամյակը:

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված, պարզված վերըստին սրերին սուրսայր.

Ինչպե՞ս չըսիրեմ – հեզությամբ լցված, դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

Նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն չի կորցրել իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է: