Այսօր Մարտիրոս Սարյանի՝ Հայաստանի գույներն ապրած ու հավերժացրած Վարպետի ծննդյան օրն է։
«Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ – ահա ինչով եմ ես այրվել»,- գրել է Սարյանը: