17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,92%-ը

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 224 հազար 957-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92%-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Ընտրական օրը Տավուշում շարունակվում է․ արդեն քվեարկել է 55 հազար 096 տավուշեցի (53,27%)։
Քվեարկության մասնակիցների պատկերը՝ ըստ համայնքների։
- Իջևան՝ 19 հազար 183 քաղաքացի (54,66%),
- Դիլիջան` 9 հազար 631 քաղաքացի (49,52%),
- Բերդ՝ 12 հազար 636 քաղաքացի (52,94%),
- Նոյեմբերյան՝ 13 հազար 646 քաղաքացի (54,54%),