Զինծառայողի մահվան փաստով ընթանում է քննություն. ՊՆ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն․ հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։