5G անվան տակ զեղծարարությունների նոր ալիք․ զգուշացում

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը տեղեկացնում է, որ հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և հայտնում, թե իբր անհրաժեշտ է ձեր հեռախոսում տեղադրել հատուկ հավելված՝ 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար:

​Ձեր ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել ձեր հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին և վայրկյանների ընթացքում հափշտակել ձեր հաշիվներում առկա գումարները:

Այս զեղծարարություններից կարող եք պաշտպանվել ստորև ներկայացված շատ պարզ քայլերով:

  • Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:
  • Բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով:
  • Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն:

 

Կարդացեք նաև՝