Աղստև գետի վարարման հետևանքով վնասվել է Խաշթառակի կամուրջը
Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։
Անվտանգությունից ելնելով, երթևեկությունն այս պահին տվյալ կամրջով արգելված է։
Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։