Աղստև գետում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 5-ին ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։ Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Ձեր կայքում զետեղելու համար պատճենեք և ներդրեք այս կոդը