Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ:
Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Ալեն Զուրաբյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղից է։ Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցում էին Հարություն Ավետիսյանը (79 կգ) և Ալեն Զուրաբյանը (94 կգ): Պատանեկան հավաքականի ավագ մարզիչը Երվանդ Կիրակոսյանն է, երկրորդ մարզիչը` Արսեն Թամրազյանը: