Ամփոփվեցին «ԱԳԱԹԵ. երիտասարդների ձեռնարկատիրական կրթություն խաղաֆիկացիայի միջոցով» ծրագրի արդյունքները
Դեկտեմբերի 17-ին կայացավ 2019 թվականից իրականացվող «ԱԳԱԹԵ. երիտասարդների ձեռնարկատիրական կրթություն խաղաֆիկացիայի միջոցով» ծրագրի ամփոփումը՝ երիտասարդական համաժողովի միջոցով։
«Այս ծրագիրը երկկողմանի օգտակար էր՝ նախ YCCD-ի և մնացած կազմակերպությունների համար, քանի որ մեր փորձով նրանք գտան այն ձևերը, որոնցով կարող են ավելի կատարելագործել խաղերը, և օգտակար էր մեզ համար, որովհետև մենք գտանք այնպիսի բանալիներ, որոնք մեզ համար, որպես ապագա ձեռնարկատերեր, կարևոր են մեր ապագա բիզնեսը սկսելու համար»,- նշում է ծրագրի մասնակիցներից Նանե Բեժանյանը։
ԱԳԱԹԵ ծրագիրն իր մեջ ներառել է միջազգային շարժունակություն և տեղական կարողությունների զարգացում: Ծրագիրն իրականացվել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: