Ամփոփվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների 2025 թվականի գործունեության արդյունքները

Ապրիլի 8-ին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել են նախարարության ենթակա ծառայությունների 2025 թվականի գործունեության արդյուքներով կատարողականի գնահատման և դրա հիման վրա պարգևատրումների տրամադրման հանձնաժողովային քննարկումների արդյունքները։
ՆԳ նախարարը պարգևատրել է 2025 թվականի արդյունքներով լավագույն ծառայողներին: Նրանց թվում են նաև ՝
- Տավուշի մարզային փրկարարական վարչության Բնակչության պաշտպանության բաժինը, որը ճանաչվել է «Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանման լավագույն բաժին»,
- Դովեղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը, որը ճանաչվել է «Հատուկ օբյեկտների պահպանության լավագույն խումբ»:

