Անվճար դասընթացի և աշխատանքի անցնելու հնարավորություն Microchip Technology ընկերության կողմից

Համաշխարհային Microchip Technology ընկերությունը, հունիսի 9֊ից սկսում է ծրագրավորման անվճար 4 ամսյա դասընթաց Իջևանյան իր մասնաճյուղում։ Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն կստանան համալրել ընկերության Իջևանի մասնաճյուղի ազատ հաստիքները։

Դասընթացն իրականացվելու է առկա ձևաչափով՝ Իջևանում։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև Մայիսի 30֊ը։

Դիմել կարող են համակարգչային գիտությունների, ինֆորմատիկայի կամ հարակից ոլորտների ուսանողները և շրջանավարտները, ինչպես նաև բոլոր այն հետաքրքրված անձինք, ովքեր ունեն առաջնային գիտելիքներ մաթեմատիկայից և ծրագրավորման որևէ լեզվից։

Դիմելու համար անհրաժեշտ է սքանավորել QR կոդը և լրացնել մասնակցության հայտը։

Դիմումների հավաքագրման առաջին փուլն անցած դիմորդների հետ կազմակերպվելու են  տրամաբանական մտածողությունը և ծրագրավորման նախնական գիտելիքները ստուգող հարցազրույցներ։

Հարցազրույցի փուլն անցած դիմորդները կհրավիրվեն մասնակցելու դասընթացին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060383803 (ներքին հեռախոսահամարը՝ 3)