«Ապրեցնող երկխոսություն»՝ ըստ Վարդան Ամալյանի․ «Մետրո» թատրոն-ստուդիան սահմանապահ Մովսեսում էր

Բեմական կոմպոզիցիան երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի որդու՝ Վարդան Ամալյանի ստեղծագործությունների խտացումն է՝ «Մետրո» թատրոն-ստուդիայի ներկայացմամբ։
Վարդան Ամալյանն անմահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Շուշիի մատույցներում։

«Կյանքը վերջը չէ․ մի սպանեք ձեզ երկրային կյանքում»,- ըստ ռեժիսորի՝ այս պատգամն է ամփոփել Վարդանն իր գործերում, որն էլ իրենք յուրաքանչյուր համայքնում փոխանցում են հանդիսատեսին։ Այս ներկայացումը երկխոսության հրավեր է, որում ամեն մեկը հենց իրեն ապրեցնող մտքեր կգտնի։