Արարել` հանուն երիտասարդության. Սոնա Մարալյան
Տավուշի մարզում առկա որոշ խնդիրներ լրջորեն խոչընդոտում են մարզային կյանքի զարգացումն ու իրենց հետքը թողնում հատկապես երիտասարդության վրա: Ինչպես տեղացիներն են բնութագրում՝ աշխարհից կտրված Բերդ համայնքում երիտասարդների կյանքն էականորեն տարբերվում է հանրապետության այլ համայնքների երիտասարդների կյանք-առօրյայից:
Սոնա Մարալյանը մասնագիտությամբ իրավաբան է. մայրաքաղաքում ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր Բերդ՝ իր ներդրումը բերելու հայրենի համայնքի կյանքի որակի բարձրացմանը: Երիտասարդների կարիքները գնահատելով, բացահայտված հնարավորություն-կարողությունների վրա հիմնվելով ու նրանց ներուժը համայնքի կյանքում ներդնելու նպատակով Սոնան՝ իր գաղափարակից ընկերների հետ, հիմնել է «Արարե» հասարակական կազմակերպությունը:
1 տարի է ինչ «Արարե» ՀԿ-ն իր գործունեություն է ծավալում Բերդ համայնքում՝ իրականացնելով կրթական, ուսուցողական, զուտ երիտասարդական ծրագրեր:
Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը հասցրել է իր շուրջը հավաքել Բերդի երիտասարդությանը. Մանեն ոչ միայն մասնակից է Արարե ՀԿ-ի գործունեությանը, այլև նախաձեռնել ու իրականացրել է թուրքերեն լեզվի երկամսյա անվճար դասընթացներ:
Երիտասարդները անվախ են, պայքարող ու առաջադեմ:
Սոնան արդեն հասցրել է ճանաչել ու բացահայտել համայնքի երիտասարդության կարիքներն ու ուժեղ կողմերը:
Արարում է «Արարեն»՝ բացահայտելով երիտասարդության ներուժն ու կարիքները, հզորացնելով նրանց կարողություններն ու կամքը, ներարկելով նրանց, որ իրենք են համայնքի զարկերակը, որ իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ու ներգրավմամբ, նոր գաղափարներով պիտի ոտքի կանգնեցնեն իրենց համայնքը, ապահովեն իրենց տուն ու տեղի, իրենց շենի կայուն զարգացումը՝ հուսալի ապագան:—
Տեսանյութը պատրաստվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այստեղ ներկայացված բովանդակության պատասխանատուն ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։