Արցախից Տավուշ. պսակադրություն Խորանաշատի վանքում
Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուրեցի Տիգրանի և Մարիամի պսակադրությունը կայացել է Սբ. Խորանաշատի վանքում:
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ:
Խորանաշատը գտնվում է Բերդի տարածաշրջանում` Չինարի գյուղից հյուսիս-արևելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ:
8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին:
2022 թվականին լրացավ Խորանաշատի վանքի 800 ամյակը. մայիսի 11-ին Երևանից մեկնարկել էր վանքի հանրահռչակման միջոցառումների շարքը, իսկ արդեն մայիսի 28-ին մեծաթիվ ուխտավորներ զինվորականների ուղեկցությամբ այցելեցին Խորանաշատ վանական համալիր, անցկացվեցին մի շարք միջոցառումներ: