Արդարադատության բարեփոխումների համատեքստում քննարկում Իջևանում

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 19-ին Իջևան քաղաքում տեղի կունենա մարզային ձևաչափով հանդիպում: Այս ու նմանօրինակ պլանավորած հանդիպումների նպատակն է՝
1. Մարզային ՀԿ-ների մասնակցությամբ կազմակերպել քննարկումներ, որոնք կառնչվեն արդարադատության ոլորտում բարեփոխումների տարբեր տարրերի,
2. Վեր հանել արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող տեղական ՀԿ-ների գործունեության շրջանակը,
3. Դուրս բերել արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարություններով պայմանավորված խնդիրները և դրանց լուծումներ տալու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Հանդիպման շրջանակում ավելի մանրամասն կխոսվի և կքննարկվի Հայաստանում անչափահասների արդարադատության և երիտասարդների հանցավորության կանխարգելման քաղաքականության հարցերը:

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» թեմայով մարզային հանդիպում-քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։30-ին Իջևանի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ գրասենյակում։
Ծրագիրը ֆինասավորվում է ԵՄ կողմից․ ծրագրի մասին ավելին՝ (www.juremonia.am)

Արդարադատության ոլորտում գործունեություն ծավալող կառույցների մասնակցությունը ողջունվում է նախաձեռնողների կողմից։