Արմատների արժևորում Բերդում

Ըստ սերնդեսերունդ փոխանցված ավանդության՝ 1757թ․ Արցախի Խաչենի մելիքությունից Մելիք Մխիթարը որդու՝ Թումանի հետ տեղափոխվել է Տավուշ։ Այնուհետև Թումանը մասնակցել է այժմյան Բերդի զարգացմանը և դարձել Բերդի տանուտեր։
Բերդի Թումանյաններն աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, արդարամտությամբ, քաջությամբ և հայրենասիրությամբ։ Ներկայիս Թումանյանները ոչնչով չեն զիջում իրենց ազնվական ապուպապերին և պատվով շարունակում են հայկական և տոհմական ավանդույթները՝ դաստիարակելով և կրթելով Թումանյաններին արժանի սերունդներ և հետնորդներ։

Տեղեկատվություն միջոցառման մասին
- Հուլիսի 12, ժամը 11։00 – Հարգանքի տուրք Բերդի հին գերեզմանատանը գտնվող Թումանյանների տոհմական դամբարանում և հոգևոր կարգ հարակից` Թումանյանների կողմից կառուցված Սուրբ Սարգիս մատուռում։
- Ժամը 13։00 – միջոցառում Բերդի «Շանս +» հանդիսությունների սրահում բաղկացած 2 մասից, «Թումանյանների պատմությունը», ապա «Նշանավոր Թումանյանները» խորագրերով։
- Ժամը 16։30 – Թումանյանների տոհմածառի հանդիսավոր բացումը «Շանս +» հանդիսությունների 2-րդ սրահում։
- Ժամը 18։00 – Տոնախմբություն՝ «Շանս +» հանդիսությունների 1-ին սրահում։
