Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի ուղերձը Տավշո աշխարհի հանրությանը
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր 2024. ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՏԱՎՈՒՇ
Հարգելի գործընկերներ,
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ մենք կոչ ենք անում բոլորին՝ կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և կրթական հաստատություններին, միանալ մեզ՝ պաշտպանելու մեր երեխաներին և ապահովելու աղետներից զերծ ապագա:
Ինչու՞ է սա կարևոր
• 2022 թվականից ի վեր ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով աշխարհում 400 միլիոն սովորող բախվել է դպրոցների փակման փաստին:
• 2000 թվականից ի վեր աղետների պատճառով ավելի քան 1 միլիարդ երեխայի կյանք է խաթարվել, ավելի քան 80,000 դպրոց վնասվել կամ ավերվել է:
• Կլիմայական ճգնաժամն ամենաշատը հարվածում է ցածր եկամուտ ունեցող երկրների կրթությանը՝ տարեկան միջինում 18 դպրոցական օր կորստով, համեմատած հարուստ երկրների 2.4 օրվա հետ:
Ի՞նչ կարող ենք անել
1. Պաշտպանել երեխաներին դպրոցներում
- Ներդրումներ կատարել աղետներին դիմակայուն դպրոցների կառուցման և վերակառուցման մեջ:
- Ապահովել, որ դպրոցները լինեն վաղ նախազգուշացման համակարգերի մաս:
2. Հզորացնել երեխաներին կրթության միջոցով
- Ներառել աղետների ռիսկի նվազեցման կրթությունը ուսումնական ծրագրերում:
- Սովորեցնել երեխաներին հասկանալ և գործել իրենց առջև ծառացած ռիսկերի դեմ:
3. Իրականացնել Համապարփակ դպրոցական անվտանգության շրջանակը
- Որդեգրել բազմավտանգ մոտեցում դպրոցական անվտանգության հարցում:
- Ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի:
4. Ներդրումներ կատարել
Ընդամենը 7000 դրամ ներդրումը յուրաքանչյուր երեխայի համար կարող է մեղմել կլիմայական ցնցումների ազդեցությունը:
Եկեք միասին աշխատենք՝ ստեղծելու աղետներից զերծ ապագա մեր երեխաների համար: Յուրաքանչյուր երեխա արժանի է անվտանգ ու պաշտպանված լինելու, հատկապես դպրոցում:
Արտակարգ ալիքը 2019թ.ից Տավուշում է, և շատերդ եք օգտվել մեր տպագիր ու էլեկտրոնային նյութերից, Նոյեմբերյանի Բերդավան գյուղում ձևավորել ենք Դիմակայուն համայնք օրինակելի թվային մոդելը, որը լայն զարգացում կարող է ունենալ:
Հատուկ ձեզ համար՝ www.tavushmedia.am կայքում՝ բազաթիվ հետաքրքիր, կարևոր, անհրաժեշտ ու պարտադիր նյութեր աղետներից պաշտպանվելու և դիմակայունության մշակույթի մասին: Բաց չթողնեք Տավուշ հեռուստաընկերության հաղորդումներն ու հոլովակները:
Գործենք հիմա՝ հանուն անվտանգ երեխաների և անվտանգ դպրոցների: