Արտավազդ Սահակյանին շնորհվել է «Խորհրդատու պրոֆեսորի» պատվավոր կոչումը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորուրդը միաձայն ՀՀ վաստակավոր բժիշկ, միկրովիրաբույժ Արտավազդ Բագրատի Սահակյանին շնորհեց «Խորհրդատու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։

Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 22-ին, վաստակավոր բժիշկը նշեց ծննդյան 72 ամյակը։ Շնորհավորում ենք մեր հայրենակցին մաղթելով առողջություն, անսպառ ուժ, որ շարունակեք Ձեր մարդասիրական առաքելությունը։