Արծվաբերդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր (Թարմացված)

Հունվարի 27-ին, ժամը 00:14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:43-ին, մարվել՝ 03:00-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ստուգման արդյունքում պարզել են, որ հունվարի 24-ի ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով այրել էր 63-ամյա արծվաբերդցու խոտի դեզը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոտի դեզը հրկիզել էր տանտիրոջ 21-ամյա հարսը: Պարզվել է նաև, որ նա հունվարի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, դյուրավառ նյութով փորձել էր հրկիզել տանը կից հավանոցը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: