Աշխատանքի առաջարկ․ միացի՛ր Տավուշ Մեդիայի թիմին

Տավուշ Մեդիան ընդլայնում է իր թիմը և փնտրում է նոր գործընկերների, ովքեր իրենց գիտելիքներով, ստեղծագործ մոտեցմամբ ու մասնագիտական փորձով պատրաստ են նպաստել անկախ մեդիայի զարգացմանը և Տավուշի մարզի համայնքների ձայնն ավելի լսելի դարձնելուն։
Եթե ցանկանում եք աշխատել ստեղծագործ, դինամիկ և հանրային կարևոր ազդեցություն ունեցող միջավայրում, ապա գուցե հենց Դուք լինեք մեր ապագա գործընկերը։
Այս պահին առկա են հետևյալ հաստիքները․
Լրագրող – եթե սիրում եք բացահայտել մարդկային պատմություններ, բարձրաձայնել համայնքային խնդիրները և ստեղծել վստահելի լրագրողական բովանդակություն։ Լրագրողի հաստիքի նկարագրությանը ծանոթացեք այստեղ։
SMM մասնագետ – եթե հետաքրքրված եք սոցիալական մեդիայի ռազմավարությամբ, լսարանի ներգրավմամբ, թվային բովանդակության կառավարմամբ և ստեղծագործ հաղորդակցությամբ։
SMM մասնագետի հաստիքի նկարագրությանը ծանոթացեք այստեղ։
Մարքեթինգի մասնագետ – եթե ունեք ռազմավարական մտածողություն, հետաքրքրված եք բրենդի զարգացման, արշավների կազմակերպման և լսարանի աճի գործիքներով։ Մարքեթինգի մասնագետի հաստիքի նկարագրությանը ծանոթացեք այստեղ։
Ի՞նչ ենք առաջարկում
- Հետաքրքիր և հանրային նշանակություն ունեցող աշխատանք
- Մրցակցային վարձատրություն
- Ստեղծագործ և ոգևորող աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
Եթե կարծում եք, որ Ձեր փորձն ու հմտությունները կարող են ուժեղացնել Տավուշ Մեդիայի թիմը, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը head@tavushmedia.am հասցեով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 055 010401։
Սպասում ենք Ձեր դիմումներին։