Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Սան Ֆրանցիսկո, Ալկատրաս բանտ

«Եթե դու ողջ ես, ապա Սան Ֆրանցիսկոն թույլ չի դա քեզ ձանձրանալ, իսկ եթե դու մահացել ես, Սան Ֆրանցիսկոն քեզ կյանք կվերադարձնի»,- Վիլյամ Սարոյանն ամենից լավ է նկարագրում Կալիֆորնիայի այս քաղաքը։

«Աշխարհի ծայրերից» շարքում մեր ճանապարհորդությունը ԱՄՆ-ով շարունակվում է, և մենք կրկին միանում ենք Ասպրամ Սարատիկյանին՝ այս անգամ բացահայտելու ամերիկյան ամենաբազմազան ու բազմագույն քաղաքներից մեկը՝ Սան Ֆրանցիսկոն։

Սան Ֆրանցիսկոն հիպպիների քաղաքն է, որտեղ հարևանությամբ ապրում են աշխարհի ծայրերից ժամանած երազանք որոնողները՝ արվեստագետները, պոետներն ու, իհարկե, խոշոր բիզնեսմենները

Հաղորդման երկրորդ մասում միասին այցելելու ենք երբեմնի ամենադաժան հանցագործներով լի վայր՝ Ալկատրաս բանտ, որն այսօր ծառայում է որպես թանգարան։

Վերցրե՛ք ձեր սիրելի թեյը և եկե՛ք միասին վայելենք ամերիկյան ճամփորդության այս կտորը՝ Տավուշ TV-ի եթերում։