Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանը

Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկինը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում։ Այցի շրջանակում դեսպանը հանդիպում է ունեցել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ կապերը և ստեղծել համագործակցության նոր հարթակներ։
Այցի ընթացքում դեսպանը շրջել է Իջևանի քաղաքային զբոսայգում, ծանոթացել համայնքի առօրյային։ Պատվիրակության անդամները նաև այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
