Աշխատանքի առաջարկ․ Տավուշ Մեդիան փնտրում է ֆոնդահայթայթման մասնագետի

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆոնդահայթայթող
Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ / Տավուշ Մեդիա

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ն (Տավուշ Մեդիա) հրավիրում է իր թիմին միանալու նախաձեռնողական և ռազմավարական մտածողությամբ ֆոնդահայթայթողի, ով կաջակցի կազմակերպության կայուն զարգացմանն ու ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Հիմնական պարտականություններ՝

  • Կազմակերպության զարգացման ռազմավարությանը համապատասխան ֆոնդահայթայթման ռազմավարության մշակում և իրականացում,
  • Տեղական և միջազգային դոնորական շուկաների մշտական մոնիտորինգ և վերլուծություն, դոնորների պրոֆիլների ուսումնասիրություն,
  • Համապատասխան դրամաշնորհային հայտերի, մրցութային փաթեթների պատրաստում՝ ըստ մրցույթների պահանջների և կազմակերպության առաջնահերթությունների,
  • Անհատական դրամահավաքների կազմակերպում և իրականացում, ներառյալ՝ reArmenia.am և այլ հարթակներում դրամահավաքի արշավների նախաձեռնություն և վարում,
  • Կոմերցիոն գործընկերների ներգրավման ռազմավարության մշակում և կյանքի կոչում,
  • Կազմակերպության հաստատված ծրագրերի համակարգում, մոնիթորինգ և արդյունքների հաշվետվությունների կազմում (ներքին և արտաքին),
  • Կազմակերպության ֆոնդահայթայթման և մարքեթինգային հաղորդակցության նյութերի՝ առաջարկների, բրոշյուրների, զեկույցների, շնորհանդեսների և այլնի մշակման գործընթացի համակարգում,
  • Համագործակցություն ծրագրային և ստեղծագործական թիմերի հետ՝ կազմակերպության գործունեության առավել լայն լուսաբանման և ճանաչելիության բարձրացման նպատակով,
  • Ինստիտուցիոնալ և անհատական դոնորների շարունակական հաղորդակցման ապահովում, գործընկերային հարաբերությունների կառուցում և զարգացում։

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, բիզնեսի կառավարման, հանրային կառավարման կամ հարակից այլ ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դրամաշնորհների գրառման, դրամահավաքի կամ դոնորների հետ աշխատանքի ոլորտում,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի լավ իմացություն,
  • Հմուտ աշխատանք Արհեստական բանականության գործիքների (օր.՝ ChatGPT, Claude, Gemini և այլ) հետ՝ աշխատանքային գործընթացի ավտոմատացման և բովանդակության ստեղծման նպատակով,
  • Microsoft Office ծրագրերի, մասնավորապես՝ Word, Excel, PowerPoint-ի բարձր մակարդակի տիրապետում,
  • Մանրամասն ուշադրություն, անալիտիկ մտածողություն և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Նախաձեռնողականություն, թիմային համագործակցության և փոխհասկացողության բարձր մշակույթ,
  • Ուղղվածություն արդյունքի վրա և շարունակական մասնագիտական զարգացում։

Ինչ ենք մենք առաջարկում՝

  • Աշխատանք ներշնչող և համաշխարհային մարտահրավերներին արձագանքող թիմում,
  • Հնարավորություն զարգացնելու նորարարական մոտեցումներ Հայաստանի տեղեկատվական անվտանգության և մեդիագրագիտության ոլորտում,
  • Մրցունակ աշխատավարձ և զարգանալու հնարավորություն։

Աշխատանքի վայրը՝ Երևան (հիբրիդ մոդել հնարավոր է համաձայնությամբ)
Դիմելու վերջնաժամկետը՝ ՀՈՒՆԻՍԻ 25
Դիմելու կարգը՝ Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը ` subject դաշտում նշելով «Fundraiser/Marketer»՝ էլ․ հասցեին՝  head@tavushmedia.am