Աշխատանքի առաջարկ․ Տավուշ Մեդիան փնտրում է մարքեթինգի/վաճառքի մասնագետի

Տավուշ Մեդիան փնտրում է Մարքեթինգի/Վաճառքի մասնագետի, որը կնպաստի մեր գործընկերային ցանցի ընդլայմանն ու ամրապնդմանը: Մենք փնտրում ենք այն մարդուն, որը կկիսի մեր արժեքները և  սատար կլինի Տավուշի մարզի ու նրա տեղեկատվական կարողությունների զարգացմանը: Եթե փորձ ու ոգևորություն ունեք, ամենակարևորը՝ գործընկերներ ներգրավելու և հարաբերություններ պահպանելու հմտություններ, ապա սա Ձեր հնարավորությունն է:

Պաշտոնի հիմնական պարտականությունները

  • Շուկայի ուսումնասիրություն և բիզնես գաղափարի մշակում։
  • Համայնքների հետ կապի հաստատում:
  • Քրաուդֆանդինգային նախագծերի պլանավորում և իրականացում:
  • Գործընկերային նախագծերի մշակման և առաջարկների պատրաստման աջակցություն:
  • Գովազդային և վիդեո արտադրական ծառայությունների փաթեթների մշակում և ներկայացում:
  • Գործուղումների կազմակերպում և հանդիպումների անցկացում:
  • Նոր գործընկերների՝ նվիրատուների, գովազդատուների և այլն, ներգրավում և երկարաժամկետ հարաբերությունների պահպանում:

 

Անհրաժեշտ հմտություններ և փորձ

  • Կրթություն՝ մարքեթինգի, մեդիայի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում:
  • Գործընկերների ներգրավման կամ վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա փորձ:
  • Արդյունավետ իրականացված նախագծի օրինակ/ներ/:
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
  • Բանակցային հմտություններ և պրեզենտացիաներ ներկայացնելու կարողություն:

 

Ի՞նչ ենք առաջարկում

  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ, այդ թվում՝ հեռավար:
  • Մրցակցային վարձատրություն:
  • Հնարավորություն՝ ակտիվորեն մասնակցելու Տավուշի համայնքների զարգացմանը:
  • Ոգեշնչող գործընկերային միջավայր:

 

Տավուշ Մեդիայի մասին

Տավուշ Մեդիան մարզային արագ զարգացող տեղեկատվական հարթակ է որն այս տարի կդառնա հինգ տարեկան: Տավուշ հեռուստաընկերությունը լիցենզավորված է, հեռարձակվում է մուլտիպլեքսով և թվային ցանցի բոլոր ալիքներով: Մենք տարածում ենք վստահելի, արժանահավատ տեղեկություններ, անդրադառնում համայնքային խնդիրներին և օգնում ձևավորելու ավելի իրազեկ և պատասխանատու հասարակություն։

2025թ. ից սկսել ենք դրամահավաք՝ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՏԱՎՈՒՇ ծրագիրն իրականացնելու համար, և մեր նոր գործընկերն իր փորձն ու կարողությունները դրսևորելու իրական հնարավորություն կունենա:

 

Ուր և ինչպես դիմել

Եթե ցանկանում եք Տավուշ Մեդիայի թիմի անդամ դառնալ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը head@tavushmedia.am հասցեով, որից հետո կարող եք զանգահարել նաև 055010401 հեռախոսահամարով: Ձեր նամակներին կսպասենք մինչև հունվարի 31-ը, որից հետո կհարցազրուցենք վերջնափուլ անցածների հետ: