Աշխատանքի առաջարկ․ Տավուշ Մեդիան փնտրում է SMM մասնագետի

Տավուշ Մեդիան փնտրում է Սոցիալական մեդիայի մասնագետի (SMM մասնագետ), ով կօգնի մեզ հաղորդակցվելու մեր լսարանի հետ, բարձրացնելու մեր բովանդակության տեսանելիությունը և նպաստելու մեր նախագծերի զարգացմանը: Մենք փնտրում ենք ստեղծագործ, նորարար և Տավուշի մարզի զարգացման համար հոգատար մասնագետի:

Պաշտոնի հիմնական պարտականությունները

  • Տավուշ Մեդիայի սոցիալական մեդիայի էջերի կառավարում (Facebook, Instagram, YouTube և այլ հարթակներ):
  • Սոցիալական մեդիայի համար բովանդակության պլանավորում, ստեղծում և հրապարակում:
  • Նորարարական SMM ռազմավարությունների մշակում և իրականացում:
  • Գովազդային արշավների պլանավորում և իրականացում։
  • Լսարանի հետ ակտիվ հաղորդակցություն՝ մեկնաբանությունների և հաղորդագրությունների միջոցով, լրագրողական հմտություններ:
  • Տեսողական բովանդակության ստեղծման համար դիզայներների և վիդեոարտադրողների հետ համագործակցություն:
  • Անհրաժեշտության դեպքում՝ մասնակցություն նկարահանումներին՝ տեղում հրապարակումներ պատրաստելու, բեքսթեյջեր նկարահանելու և հրապարակելու համար։
  • Վերլուծությունների իրականացում՝ ներգրավվածության և հասանելիության ցուցանիշների հիման վրա:
  • Մարքեթինգային արշավների կազմակերպում և իրականացում:
  • Աջակցություն նվիրատվությունների ծրագրերին։

Անհրաժեշտ հմտություններ

  • Սոցիալական մեդիայի կառավարման կամ հարակից ոլորտներում առնվազն 2 տարվա փորձ:
  • Հայերենի գերազանց իմացություն, ինչպես նաև անգլերենի և ռուսերենի բավարար մակարդակ:
  • Սոցիալական մեդիայի հարթակների (Facebook, Instagram, YouTube, TikTok) գործիքների խոր իմացություն:
  • Նորարար և ստեղծագործ մոտեցում՝ բովանդակության մշակման գործում:
  • Բաց և ընկերասեր անհատականություն՝ լսարանի հետ հեշտությամբ հաղորդակցվելու համար:
  • Լավ կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում:

Ի՞նչ ենք առաջարկում

  • Հետաքրքիր և սոցիալապես կարևոր աշխատանք Տավուշի մարզի զարգացման հարթակում:
  • Մրցակցային վարձատրություն:
  • Ստեղծագործ միջավայր, որտեղ կկարողանաք կիրառել ձեր հմտությունները և զարգանալ որպես մասնագետ:
  • Պարբերական վերապատրաստման ծրագրեր։
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ:

Տավուշ Մեդիայի մասին

Տավուշ Մեդիան մարզային արագ զարգացող տեղեկատվական հարթակ է որն այս տարի կդառնա հինգ տարեկան: Տավուշ հեռուստաընկերությունը լիցենզավորված է, հեռարձակվում է մուլտիպլեքսով և թվային ցանցի բոլոր ալիքներով: Մենք տարածում ենք վստահելի, արժանահավատ տեղեկություններ, անդրադառնում համայնքային խնդիրներին և օգնում ձևավորելու ավելի իրազեկ և պատասխանատու հասարակություն։

2025թ. ից սկսել ենք դրամահավաք՝ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՏԱՎՈՒՇ ծրագիրն իրականացնելու համար, և մեր նոր գործընկերն իր փորձն ու կարողությունները դրսևորելու իրական հնարավորություն կունենա:

Ուր և ինչպես դիմել

Եթե կարծում եք, որ դուք այն SMM մասնագետն եք, որը կարող է նպաստել մեր լսարանի ներգրավմանը և Տավուշի համայնքների ձայնը լսելի դարձնել, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը head@tavushmedia.am հասցեով, որից հետո կարող եք զանգահարել 055 010401 հեռախոսահամարով: Սպասում ենք Ձեր նամակներին մինչև հունվարի 31-ը: Վերջնափուլ անցածները կհրավիրվեն հարցազրույցի:

Սիրելի հայրենակիցներ, դիտարկվելու են Տավուշի մարզից դիմորդների հայտերը: