«ԱԹՍ-երի (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» անվճար դասընթաց
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University / ՀԱԱՀ) հայտարարում է «ԱԹՍ-երի (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» անվճար դասընթաց։
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և գործնական հմտություններ ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների իրականացման ոլորտում՝ դառնալով ագրոդրոնի օդաչու/օպերատոր (ագրոպիլոտ)։
Ո՞վ կարող է մասնակցել․
- ՀՀ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդները, ովքեր մտադիր են աշխատել ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների իրականացման բնագավառում։
- Մեկնարկը՝ 2023 թ-ի փետրվարի 20
- Տևողությունը՝ 100 ժամ
- Մասնակցությունն՝ անվճար
- Վայրը՝ ՀԱԱՀ, ք․ Երևան, Տերյան 74 (լսարանային պարապմունքների համար)
- Ձևաչափը՝ լսարանային և արտալսարանային (դաշտային գործնական պարապմունքներ)
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 15-ը ներառյալ լրացնել հետևյալ հղումով առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3jwIk1N
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հարցազրույցի միջոցով։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 099 21 73 53:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի(Fund For Armenian Relief) և Civitta Հայաստանի կողմից։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում: