Ավելուկ
Ավելուկով պատրաստված աղցան կամ ապուր ուտելիս մի պահ մտովի տեղափոխվում ենք մանկություն, հիշում գյուղում անցկացրած օրերն ու տատիկին, որը հատուկ հոգատարությամբ ընտրում էր ավելուկի հատընտիր տերևները, ապա խնամքով ու մեծ սիրով հյուսում դրանք՝ ամեն հյուսքի մեջ ամբարելով սարերի համն ու բույրը։
Ավելուկը հայկական, ավանդական խոհանոցի մասն է կազմում՝ իր բազմանպատակ կիրառությամբ։
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերևները։
Ավելուկից պատրաստվում են ապուրներ, ինչպես նաև բազմազան աղցաններ՝ համեմված ամենատարբեր թանձրուկներով ու համեմունքներով:
Ավելուկի ապուր/ փշեջուր
- Ավելուկ- 500 գրամ
- Սոխ- 1 միջին գլուխ
- Բուսայուղ- 60 գրամ
- Կարագ/տնական յուղ- 50 գրամ
- Ջուր- 1,5-2 լիտր
- Ալյուր- 50 գրամ ( օգտագործման մանրամասները՝ հոլովակի մեջ)
- Աղ
- Կարմիր չորացրած բիբար
- Սխտոր- 2-3 պճեղ
- Ընկույզ՝ ըստ ճաշակի
Չոր ավելուկի աղցան
- Ավելուկ- 500 գրամ
- Սոխ- 1 միջին գլուխ
- Բուսայուղ- 50 գրամ
- Աղ
- Սև բիբար
- Ընկույզ՝ ըստ ճաշակի
Կանաչ ավելուկի աղցան
- Ավելուկ- 500 գրամ
- Սոխ- 1 միջին գլուխ
- Բուսայուղ- 50 գրամ
- Աղ
- Սև բիբար
- Ձու- 3 հատ