Այգեհովիտցի Սամվել Գևորգյանը Թուրքիայում նվաճեց բրոնզե մեդալ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը 3 գոտեմարտերում հաղթանակ տարած 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը թեև չանցավ եզրափակիչ փուլ, սակայն պայքարեց բրոնզե մեդալի համար:
Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղից Սամվել Գևորգյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել էր չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուս ըմբիշ Իլյա Կոստենիչին, ապա 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ակտիլեկ Ժոլդոզբեկ Ուլուին, իսկ 1/4 եզրափակչում 11-7 հաշվով՝ ադրբեջանցի Ալի Թուրալ Ալիևին:
Կիսաեզրափակչում Սամվելը պարտվել է ամերիկացի Մարկուս Գլեն Բլեյզին իսկ երեկ նա պայքարեց բրոնզե մեդալի համար և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:
Արդեն վաղը` օգոստոսի 7-ին Սամվել Գևորգյանը կվերադառնա Հայրենիք. սպասե´ք Տավուշ TV-ի տեսանյութին` պատանի մեդալակիր Սամվել Գևորգյանի մասին: