Այգեհովիտում առանձնատնից գողացել էին արհեստագործական գործիքներ․ կասկածյալը 18-ամյա գյուղացին է

Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում էր ստացվել, որ մարտի 10-ի ժամը 18.30-ից մարտի 11-ի ժամը 9.20-ն ընկած ժամանակահատվածում Այգեհովիտ բնակավայրի 1-ին փողոցում գտնվող առանձնատնից գողացել են արհեստագործական գործիքներ՝ պատճառելով 120 000 դրամի վնաս: Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի 18-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: