10 տարվա ճանապարհ՝ ազգային պարի միջոցով. Իջևանի «M» պարային համույթը նշում է հոբելյանը

10 տարվա ճանապարհ՝ ազգային պարի միջոցով. Իջևանի «M» պարային համույթը նշում է հոբելյանը

Իջևանի «M» պարային համույթը նշում է գործունեության տասնամյակը։ Տասը տարի առաջ ընդամենը երեք սանով սկսված նախաձեռնությունն այսօր դարձել է պարի մեծ ընտանիք՝ շուրջ 100 սաներով՝ Իջևան քաղաքից և համայնքի տարբեր բնակավայրերից։ Այստեղ երեխաները սովորում են հայկական ազգային պարերը, բացահայտում դրանց պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը։ Պարն այստեղ դիտվում է որպես ազգային ինքնության պահպանման, մշակութային արժեքների փոխանցման և հայրենասիրական դաստիարակության կարևոր միջոց։

Հոբելյանական համերգը նաև անցած տասնամյակի ամփոփման խորհուրդն ուներ։ Բեմում հերթափոխվում էին տարբեր տարիքային խմբերի ելույթները՝ ներկայացնելով այն ճանապարհը, որը համույթն անցել է ստեղծման օրվանից մինչև այսօր։ Սակայն ամենակարևորը դեռ առջևում է. նոր բեմեր, նոր սաներ և անփոփոխ մնացած առաքելությունը՝ սերնդեսերունդ փոխանցել հայկական պարի հարուստ ժառանգությունն ու ազգային արժեքները։