Բաղդասարը բաժանվում է կնոջից 1976

Սյուժե
Ֆիլմը պատմում է, թե ինչպես Բաղդասարը, իմանալով կնոջ դավաճանության մասին, փորձում է բաժանվել նրանից։ Բայց միջավայրի կեղծավոր և երկերեսանի մարդիկ այնպիսի վիճակի մեջ են դնում նրան, որ ինքն է ստիպված հեռանում սեփական տնից։ Գործողությունները ծավալվում են դարասկզբին Պոլսում։

Դերերում

Բաղդասար – Մհեր Մկրտչյան
Անուշ – Լաուրա Վարդանյան
Կիպար – Ալեքսանդր Խաչատրյան
Օգսեն – Ռաֆայել Քոթանջյան
Սալոմե – Անահիտ Թոփչյան
դատավորներ – Կարեն Ջանիբեկյան, Էդգար Էլբակյան, Ս. Հարությունյան
Երգում են Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, Արա Բաբաջանյանը, Գեորգի Մինասյանը, Մ. Մկրտչյանը, Հայկական խմբերգային ընկերության վոկալ համույթը։
Պարում են Հայաստանի պարի պետական անսամբլի և Ալեքսանդր Սպենդիարովի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատարները։
Երաժշտությունը կատարում են ԽՍՀՄ Պետկինոյի նվագախումբը և Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախումբը, դիրիժոր՝ Մելիք Մավիսակալյան։
Երգերի տեքստը՝ Ա. Սահակյանի
Պարերի բեմադրությունը՝ Վանուշ Խանամիրյանի