Բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով անցկացվեց «Գաստրո ֆեստ 2023-ը»

Արդեն ամենամյա դարձած գաստրոնոմիական մեծ փառատոնը հուլիսի 1-ին և 2-ին անցկացվեց Դիլիջան քաղաքում։ Փառատոնը անցկացվեց Դիլիջանի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում, որտեղ մասնակցում էին Հայաստանում գործող ավելի քան 20 ռեստորաններ։

Գաստրոֆեստի շրջանակներում մասնակից ռեստորանները առաջին անգամ մրցեցին միմյանց հետ․ նրանց գնահատեցին հյուրերը՝ գաստրոաստղիկների միջոցով։ Հայկական ռեստորանները հնարավորություն ունեցան փորձի փոխանակման՝ ռուս գործընկերների հետ։

ԳաստրոՖեստ 2023-ին նախատեսված էր նաև ընտանեկան ժամանցի գոտի, խոհանոցային վարպետաց դասեր ու ինտերակտիվ շոու-ծրագիր՝ երախաների համար:

Գաստրոֆեստը կազմակերպվում է Time to ստեղծագործական ընկերության կողմից՝ Impulse management ընկերության աջակցությամբ։ Փառատոնը իրականացվում է 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում՝ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։