«BDG-ն գալիս է մարզեր» նախագիծը Տավուշում է

«BDG-ն գալիս է մարզեր» նախագիծը Տավուշում է

«BDG-ն գալիս է մարզեր» կրթական նախագծի շրջանակներում Տավուշի մարզում դասընթացներն անց են կացվելու Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում, սակայն հայտեր են ընդունվում նաև համայնքի բնակավայրերից։ 5-շաբաթյա այս նախագիծը բաղկացած է 18 դասից։ Այն իրականացվում է 5 ուղղությամբ՝

  •  Ծրագրավորում
  • Գրաֆիկ դիզայն
  • Բլոքչեյն
  • Մեքենայական ուսուցում
  • Կիբերանվտանգություն։

Նախագծին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, մասնավորապես ավագ դպրոցականները և ուսանողները։ Կարող են միանալ նաև նրանք, ովքեր ցանկանում են փոխել իրենց ոլորտը և նոր կարիերա սկսել նախընտրելի ոլորտում։ Ծրագիրը միտված է կրթության որակի բարձրացմանը։