«Բեքբոն Բրենդինգ» ընկերության հաջողության պատմությունը՝ Իջևանում

«Բեքբոն Բրենդինգ» ընկերության հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանը հանդիպեց իջևանցի երիտասարդներին՝ կիսվելով հաջողության իր պատմությամբ: «Բեքբոն Բրենդինգը» հայաստանյան ստեղծարար ինդուստրիայի առաջատարներից է: Ընդամենը 14 տարվա ընթացքում  ընկերությունը հասցրել է ստանալ ավելի քան 160 մրցանակ՝ դիզայնի և բրենդինգի ոլորտում առաջատար և առավել հայտնի միջազգային մրցույթներում։ «Բեքբոն Բրենդինգի» աշխատանքները տպագրվում են միջազգային տարբեր հրատարակություններում՝ գրքերում և ամսագրերում։ Ընկերության հիմնադիրը ներկա երիտասրդների հետ կիսվեց հաջողության իր պատմությամբ և փորձով՝ փոխանցելով մոտիվացիա սեփական երազանքներին հավատալու և չհանձնվելու։

Հանդիպումը տեղի է ունեցավ Իննո Իջևան կրթական հանգույցում. ԻննոԻջևանում այսպիսի հանդիպումները հաճախ են լինում, քանի որ կրթական այս կառույցի նպատակներից մեկը երիտասարդներին, գործարարներին մոտիվացնելն է ու լավագույն փորձի փոխանցումը:

Ստեփանը կիսվելով ընկերության պատմությամբ՝ ընդգծում է, որ անընդհատ կատարելագործվելու, անհավանական հաջողություն գրանցելու ու հայրենիքին արժանի լինելու բանաձևը պարզ է՝ երբեք չհանձվել և երազել անհնարին թվացող բաների մասին։ «Բեքբոն Բրենդինգ» ընկերության մոտիվացիոն բանախոսությունները շարունակվելու են Հայաստանի այլ քաղաքներում: