«Բերդ համայնքի ՔՈՎԻԴ-19 համավարակից տուժած կանանց զբաղվածություն» ծրագրի փակումը
ԵՄ կողմից ֆինանսավորված և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «ԵՄ Քովիդ 19 համերաշխության ծրագրի Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդի Բերդի գրասենյակը ծրագրի միջոցով նպատակ ուներ բարձրացնել իրազեկվածության մակարդակը աշխատանքային իրավունքների և դրանց խախտումների վերաբերյալ՝ այդպիսով հզորացնելով Բերդ համայնքում ապրող կանանց կարողությունները և դարձնել մրցունակ աշխատաշուկայում:
Ծրագրի իրականացման սկզբնական փուլում շահառու կանանց հետ իրականացվել է կարիքների գնահատում, որի արդյունքում կազմվել է կարողությունների զարգացմանն ուղղված դաընթացների շարք, այնուհետև ծրագրի շահառու 6 կանանցից կազմվել է Շահերի պաշտպանության խումբ, որոնք ևս առանձին վերապատրաստումներ են անցել «Շահերի պաշտպանություն» և «մոնիթորինգ» թեմաներով:
Կատարված հետազոտության արդյունքերը կանայք ներկայացրել են կլոր սեղան – ընդլայնված քննարկման ընթացքում և ստացել առաջարկներ՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ:
«Բերդ համայնքի ՔՈՎԻԴ-19 համավարակից տուժած կանանց զբաղվածութուն» ծրագրի արդյունքում մասնակից կանանցից 2 հոգի անցել է աշխատանքի համայնքի դպրոցներից և մանկապարտեզներից մեկում, մեկ հոգի սկսկել է սեփական աշխատանքը, մեկ հոգի՝ ընդունվել է բարձրագույն ուսհաստատություն:
Ծրագրի փակման միջոցառմանն մասնակից կանանց ՀՕՖ Բերդի գրասենյակի կողմից հանձնվեցին վկայականներ:
Հայ Օգնության ֆոնդ բարեգործական կազմակերպության Բերդի գրասենյակը գործում է շուրջ 9 տարի, կազմակերպությունն իրականցնում է ծրագրեր երեխաների պաշտպանության, տնտեսական զարգացման, առողջապահության, սոցիալական, կրթական ու մասնագիտական առաջխաղացման բնագավառներում: