Բերդում կայացել է մեծարման երեկո՝ նվիրված Ալբերտ Պապյանի 75-ամյակին

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան համայնքային մշակույթի տանը կայացավ վաստակաշատ մանկավարժ, մտավորական Ալբերտ Պապյանի մեծարման երեկոն։ Միջոցառումը նվիրված էր անվանի տավուշեցու ծննդյան 75-ամյակին։

«Մենք հպարտ ենք, որ ժամանակակիցն ենք մի մտավորականի, ում ամենակարևոր արժանիքներից մեկը ոգեշնչելն է»,- նշում է Բերդի համայնքապետը։

Հոբելյանի կապակցությամբ Ալբերտ Պապյանին իրենց բարեմաղթանքներն են հղել նաև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրենը, անվանի մանկավարժներ, մտավորականներ, մշակույթի և հասարակական գործիչներ։

Բերդի տարածաշրջանի բարբառի, ժողովրդական բանահյուսության, ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում նշանակալի ավանդի համար Ալբերտ Պապյանը Բերդ համայնքի ղեկավարի կողմից միջոցառման վերջում պարգևատրվեց պատվոգրով: