Բերքաբերի արքայանարինջը և ուղիղ սահմանին պտղաբերող այգիները
Սահմանապահ Բերքաբեր գյուղում՝ Բերքաբերի ջրամբարի ափին, 1988 թ․ Խուդավերդյանների ընտանիքը հիմնեց արքայանարնջի այգի։ Այգին ադրբեջանական դիրքերի ու գյուղերի անմիջական հարևանությամբ է և այդ պատճառով գրեթե 20 տարի հավուր պատշաճի չի մշակվել, սակայն վերջին 5 տարիների ընթացքում այգում ինտենսիվ աշխատանքներ են կատարվել։ Այս պահին մշակում են չորս տեսակի արքայանարինջ, որոնցից երկուսը նախատեսված է չրի համար։
Տարեցտարի պատվերները շատանում են․ Բերքաբերի լոգոյով չրերը ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ Լոնդոնից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ։
Խուդավերդյանները անկոտրում կամքի շնորհիվ շարունակում են զարգացնել սահմանամերձ բիզնեսը։