Բերքաբերում իրականացվելու են ճանապարհի պայթեցման աշխատանքներ

Հեկտեմբերի 19-ին` ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վերևի հատվածում, ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Իջևանի համայքնապետարանից:

Հաշվի առնելով, որ տարածքը բաց է, խնդրում ենք բնակիչներին, այդ ժամանակահատվածում տարածք մուտք չգործել՝ անվտանգության նկատառումներով։