Բերքաբերում ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրված տարածքը հանձնվեց համայնքին

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրված 22 168 մ² մակերեսով տարածք պաշտոնապես հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Հանձնված տարածքներն անվտանգ են հետագա նպատակային օգտագործման համար»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։
