Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված գործարարների համար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռներեցների ղեկավարած գործող փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն ունեն մասնակցելու Three4ResilientArmenia աքսելերացիոն ծրագրին։

7-ամսյա ինտենսիվ ծրագիրը նախատեսված է շուկայում արդեն կայացած բիզնեսներին աջակցելու, դրանց աճը խթանելու, նոր շուկաներ մուտք գործելու և ներդրումների համար պատրաստվելու նպատակով։

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում գրանցված այն ՓՄՁ-ները, որոնք՝
  • հիմնադրվել են 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից,
  • ունեն գործող ապրանք կամ ծառայություն,
  • ունեն հաստատված վաճառքներ և հաճախորդների բազա,
  • ունեն ընդլայնման և զարգացման հստակ նպատակներ։

Մասնակիցներին կտրամադրվեն մասնագիտական դասընթացներ, բիզնես և ֆինանսական մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն, ինչպես նաև ֆինանսական աջակցության հնարավորություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝
  • մինչև 20 հազար եվրո դրամաշնորհներ՝ ընտրված ՓՄՁ-ների համար,
  • մինչև 60 հազար եվրո բարձր մակարդակի դրամաշնորհ՝ առանձնահատուկ արդյունք ցուցաբերած մասնակիցների համար,
  • անտոկոս վարկավորման հնարավորություններ,
  • միջազգային ցուցահանդեսների և գործարար հարթակների մասնակցության հնարավորություն։

Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 27-ը։ Մանրամասները՝ այստեղ։