Բնակիչները՝ համայնքային կյանքի մասնակիցներ․ Հարցազրույց՝ մասնակցային բյուջետավորման մասին

Հայաստանի համայնքներում 2023 թվականին մեկնարկած մասնակցային բյուջետավորումը հնարավորություն տվեց յուրաքանչյուր բնակչի բարձրաձայնելու իր համայնքի խնդիրները և առաջարկելու լուծումներ, ներկայացնելու գաղափարներ և մասնակցելու դրանց իրականացմանը։

Այս տարի նախաձեռնությանը միացան նաև Իջևան և Դիլիջան համայնքները։ Տավուշ ՀԸ եթերում քննարկում ենք ծրագրի ազդեցությունը, առավելություններն ու մարտահրավերները։

Մեր հյուրերն էին «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող Ֆլորա Խաչատրյանը, Աբովյան համայնքի մասնակցային բյուջետավորում 2025-ի հաղթող նախագծի հեղինակ Մելանյա Խաչատրյանը, Բերդ համայնքի երիտասարդները՝ Նավուրից Լիանա Քոսակյանը և Ներքին Կարմիրաղբյուրից Լիլիթ Լալայանը։

Նրանք պատմում են իրենց մասնակցության ճանապարհի մասին՝ գաղափարից մինչև քվեարկություն, ներկայացնելով իրենց մոտիվացիան, դժվարություններն ու ձեռքբերումները։