Բողոքի ակցիա` հայ-վրացական սահմանի ճանապարհին

Բեռնատար մեքենաների վարորդները հոկտեմբերի 20-ից փակել են դեպի Բագրատաշենի, Գոգավանի ու Բավրայի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։

Նրանք բողոքում են ՌԴ-ում սահմանված նոր իրավակարգավորումների դեմ, համաձայն որի, 180 օրվա փոխարեն թույլատրվում է ՌԴ-ում մնալ 90 օր, իսկ ժամկետը խախտողները ենթակա են վտարման՝ 3-5 տարվա վերադարձի արգելքով։

Նրանք կառավարությունից ակնկալում են քայլեր ձեռնարկել և բանակցել ՌԴ-ի հետ խստացումների մեղմացման ուղղությամբ։