Չմոռացվող պատմություն հայոց թագավորի, կողբեցի տատի ու մարդկայնության մասին. Աշոտ Աղաբաբյանի հիշողությունը
«Ես «ՀՀ» միակ հայատառ պաշտոնաթերթի խմբագիրն էի, Կարեն Դեմիրճյանը՝ ԱԺ նախագահն ու իմ միակ վերադասը։ Մի օր կեսօրին զանգ տվեց՝ Մեր տղա ընդմիջում ե՞ս արել։ Ռիմա Աղասևնան (իր կինը) շատ համով ճաշ է պատրաստել։ Գնանք մեր տուն՝ իրար հետ ճաշելու։ Ես հաճելիորեն զարմացшծ էի։ Միասին գնացինք իրենց տուն։ Մեզ միացավ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը, ով Դեմիրճյանների հարևանն էր։ Զրույցի ժամանակ ես մի պատմություն հիշեցրի Կարեն Սերոբիչին, որից հետո (մինչ օրս) զարմացած եմ նրա հիշողության վրա։ Ես պատմեցի հետևյալը. «Կարեն Սերոբիչ, սրանից 24 տարի առաջ` 1975 թ-ին, երբ Դուք պետության 1 տարվա ղեկավար էիք, Նոյեմբերյանով պետք է անցնեիք Ալավերդի։ Ձեր կառավարական ավտոմեքենաների շարասյունը իմ հայրենի Կողբի գյուղամիջով անցնում էր դեպի հшրևան Բերդավան գյուղ։ Տատս՝ Գայանեն, որին գյուղում բոլորը Մամիդա էին անվանում (վրացերեն լեզվով՝ հորաքույր), գյուղի ճաշարանում հավաքարար էր աշխատում։ Օրվա վերջում բորշչի մնացորդները լցնnւմ էր ալյումինե բիտոնի մեջ և տուն բերում՝ խոզերին կերակուր։ Այդ օրը կեղտnտ բիտոնը ձեռքին գնում էր փողոցով, երբ Ձեր կառավարական շարասյունն անցնում էր իր կողքով, իմ տատը ձեռքով նշան է անում, թե ինձ էլ վերցրեք։ Մոտ մի կիլոմետր ճանապարհ ուներ։ Նա՝ ծեր կին է, չէր իմանում, որ պետության ղեկավարի մեքենաներն են։
Բնականաբար, վարորդները չեն կաшնգնեցնում մեքենաները։ Բայց շարասյան 3-րդ մեքենան կանգ է առնում տատիս մոտ։ Վարորդի կողքի դուռը բացվում է, տատիս հրավիրում են նստելու։ Գայանե տատս, իր կեղտոտ, բորշչոտ բիտոնով նստում է առաջը։ Հետևում նստածն էլ հարցնում է, էս ու՞ր ես գնում, տատի։ Տատիս խոսողի ձայնը շատ ծանոթ է թվում, պտտվում է ու զարմացած բացականչում, վայ մեր թագավոր Դեմիրճյանն ե՞ս։ Էդ պահին Դեմիրճյանը ընդհատեց տատիս մասին իմ պատմությունը և ասաց — Աշոտ, հիմա ես շարունակեմ։ Տատդ նստեց, խոսելով հասանք «Ավագի ձոր» կոչվող գյուղի վերջը, ուր պրոտոկոլով ես պիտի իջնեի ու հավաքված դպրոցականներին ու ժողովրդին ձեռքով անելով , շшրունակեի ճանապարհս։ Սակայ երբ տեղ հասանք, տեսա, որ մոտ 800 մարդ է հավաքվել։ Բոլորն էլ սպասում էին, որ մեքենայից ես եմ իջնելու։ Սակայն ես կարգադրեցի, առաջինը տատիկին իջեցնեն։ Երբ Գայանե տատը իջավ իր բորշչի բիտոնով, բոլորը սկսեցին ծափահարել շշմած և զարմացած, ես դիտավnրյալ 1 րոպե ուշ երևացի։ Երբ այս մասին պատմեցի իմ 90 տարեկան տատին, ասաց, տեսա՞ր, չէիր հավատում, իսկ Կարեն Դեմիրճյանը մինչ оրս ինձ հիշում է։»
Լուսանկարը՝ Աշոտ Աղաբաբյանի։