Ցուցահանդես Իջևանի պատկերասհրահում
Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը բազմիցս նախաձեռնել և իրականացրել է տարբեր մշակութային ծրագրեր, միջազգային նկարչական սիմպոզիում և ցուցահանդեսներ թե Իջևանում, թե Դիլիջանում և թե Երևանում։ Միության կողմից կազմակերպված մանկական մրցույթների հաղթողների ցուցահանդեսն անց է կացվել Զվարթնոց օդանավակայանի պատկերասրահում։ Բոլոր միջոցառումներին մասնակցություն են ունեցել Տավուշի մարզի շնորհալի, տարբեր տարիքի ստեղծագործողներ։
Այս անգամ ևս ազդարարում ենք շատ կարևոր ցուցահանդեսի մասին, որի բացումը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 15։00, Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի նկարիչների միասնական ցուցահանդեսին մարզի 4 տարածաշրջանների ստեղծագործող նկարիչ – արվեստագետներին կտրվի միմյանց հետ հանդիպելու և միասին ցուցադրվելու հնարավորություն։
Իսկ վայրը՝ շատ սպասված Իջևանի Վերնատուն պատկերասրահն է, որը վերանորոգումից հետո կրկին բացել է իր դռները նկարիչների առջև։
Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի բացման 4 – ամյակին, որտեղ 2019թ․ հուլիսի 19-ին կայացել է առաջին միասնական ցուցահանդեսը, որի կազմակերպիչն էր մասնաճյուղի հիմնադիր նախագահ Արմինե Թումանյանը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և այլ հարգարժան հյուրեր։