Դեկտեմբերի 27-ի կեսօրից սպասվում է ձյուն
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենը։
Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։