Դիլիջան քաղաքի «Թալա» հանդամասում առկա է սողանքների և փլուզումների բարձր ռիսկ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դիլիջան քաղաքի «Թալա» հանդամասում ստորգետնյա ջրերի հեռացման համակարգն այլևս անաշխատունակ է, ինչի հետևանքով համայնքում առկա է սողանքների և փլուզումների բարձր ռիսկ։
Հնարավոր աղետները կանխելու նպատակով Դիլիջանի համայնքապետարանը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ՝ տվյալ տարածքում իրականացվում է շուրջ 2 կմ երկարությամբ ստորգետնյա ջրերի հեռացման համակարգի մաքրում: