Դիլիջանը կտոնի հիմնադրման 480 ամյակը

Հոկտեմբերի 5-ին Դիլիջանը տոնելու է իր 480-ամյակը:

Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի կունենա շքեղ տոնական երեկո, որի շրջանակներում ժամը 16:00-ից կենտրոնական հրապարակում ելույթ կունենան`

  • Իվետա Մուկուչյանը,
  • Kami Friends խումբը,
  • Սևակ Ամրոյանը,
  • Վանաձորի պետական կամերային նվագախումբը,
  • Բերդ պարային անսամբլը,
  • Դի-Ջեյը,

միջոցառման ավարտին կլինի նաև հրավառություն:

Բացի այդ, կենտրոնական հրապարակում կտեղադրվեն Դիլիջանի հետ «Քույր քաղաքներ» հուշագրի մասնակից երկրների տաղավարները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցչական տաղավարներ, ինչպես նաև դիլիջանցի փոքր ու միջին ձեռներեցների արտադրանքի ցուցահանդես-վաճառք։

Հոկտեմբերի 5-ին արի՛ Դիլիջան՝ դառնալու այս յուրահատուկ տոնի մասնակիցը:


Հոկտեմբերի 5-ին կայանալիք «Դիլիջան 480» տոնակատարություններին ընդառաջ, հոկտեմբերի 2-ից կսկսվեն Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Մյասնիկյան 53 հասցեի հետիոտնային անցման մոտ, համերգային բեմի տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից:

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպելու համար առաջարկում ենք օգտվել Մյասնիկյան-Կոմիսարներ այլընտրանքային ճանապարհից, որը անցնում է Մյասնիկյան 53 շենքի ետնամասով։

https://www.facebook.com/watch/?mibextid=WC7FNe&v=1161367872090240&rdid=RQRpxNXJt8hci4jB